Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
22/7/2026
share

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել մեղադրանք առաջադրել Նարեկ Կարապետյանի նկատմամբ․ փաստաբան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն է տվել մեղադրանք առաջադրել «Ուժեղ Հայաստան» դաշինքից ընտրված պատգամավոր Նարեկ Կարապետյանի նկատմամբ։ Այս մասին ԿԸՀ նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտնեց փաստաբան Արամ Վարդևանյանը։

 

Հարցին, արդյոք ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է անձեռնմխելիությունից, Վարդևանյանը պարզաբանեց․

«Անձեռնմխելիությունը բաղկացած է երկու առաջնային կոմպոնենտներից՝ մեղադրանք չհարուցելու և չազատազրկելու։ Մեղադրանք ներկայացնելու համաձայնությունը ստացել են։ Ազատազրկելու հետ կապված համաձայնությունը շարունակվելու է 15:30-ին»։

Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Հուլիսի 21-ին հաստատվել է Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներով ընտրված պատգամավորների գրանցման և մանդատների տրամադրման արձանագրությունը։ Գրանցվել ու մանդատ է ստացել նաև Նարեկ Կարապետյանը։

facebook sharing button facebook