
ՌԴ երկու քաղաքներում այրվում են Wildberries-ի ևս երկու կենտրոններ, կան տուժածներ։ Լոգիստիկ կենտրոնները հարձակման են ենթարկվել Կրասնոդարում և Ստավրոպոլի երկրամասի Նևիննոմիսկ քաղաքում։ Այս մասին տեղեկությունը հաստատել են երկու տարածաշրջանների իշխանությունները, ինչպես նաև մարկետփլեյսի հիմնադիր Տատյանա Կիմը։ Հայտնում է DW-ն։
Կրասնոդարի պահեստային համալիրին հասցված հարվածի հետևանքով տուժել է երեք մարդ, հայտնել են տարածաշրջանի օպերատիվ շտաբից։ Եվս երկու մարդ վիրավորվել է Նևիննոմիսկում, հայտնել է Ստավրոպոլի երկրամասի նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը։
