Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/7/2026
share

Մուրացանի փողոցում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 1 ձերբակալված կա․ ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 1 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։ Հուլիսի 18-ին` ժամը 21։18-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մայրաքաղաքի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն: ՆԳՆ ոստիկանության ծառայողների անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:

 

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:

 

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

 

Discover more

facebook sharing button facebook