
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը դադարեցնում է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Մինասյանը:
«Սիրելի՛ ընկերներ, հարգելի՛ գյումրեցիներ, հարկ եմ համարում տեղեկացնել, որ ներկայացրել եմ դիմում՝ Գյումրու ավագանու անդամի լիազորություններս դադարեցնելու վերաբերյալ։ Իմ քաղաքական գործունեությունը շարունակելու եմ որպես Ազգային Ժողովի պատգամավոր՝ շարունակելով ավելի լայն լիազորություններով և մեծ նվիրումով մշտապես լինել Գյումրու և գյումրեցիների կողքին։
Քաղաքս ունի հոգատար և պրոֆեսիոնալ կառավարման կարիք, ինչի բացակայության պատճառով ավագանու արտահերթ ընտրությունները անխուսափելի են»,- նշել է նա։
