Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
21/7/2026
share

«Արարատցեմենտ»-ը հուլիսին կառավարիչ կունենա. Էկոնոմիկայի նախարար

Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս էկոնոմիկայի նախարարության։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ հուլիսին, սահմանված կարգով, կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը։

«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը, որպեսզի հետագայում չառաջանան օրենքով սահմանված կարգով աշխատանքից ազատման կամ վարչական ու քրեական պատասխանատվության ենթարկման հիմքեր։

Իրենց գործի գիտակ, աշխատանքը բարեխիղճ ու պարտաճանաչ կատարող բոլոր աշխատակիցները կշարունակեն աշխատել»,- գրել է նա։

facebook sharing button facebook