
Ռուսաստանի Դաշնության բանակը հրթիռային ամենահզոր հարվածներից մեկն է հասցրել Կիևին։ Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով մոնիթորինգային ռեսուրսներին, մեկ ժամից էլ պակաս ժամանակահատվածում Կիևի ուղղությամբ արձակվել է շուրջ 40 բալիստիկ հրթիռ, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ», «Ցիրկոն» և Ս-400 համալիրի հրթիռներ։ Գրում է DW-ն։
Դիտորդների տվյալներով՝ սա հրթիռների առավելագույն քանակն է, որոնք միաժամանակ կիրառվել են Կիևի դեմ լայնամասշտաբ ներխուժման ողջ ընթացքում։ Հարվածներն այնպիսի ուժգնության են եղել, որ մայրաքաղաքի կենտրոնում միացել են կայանված մեքենաների ազդանշանային համակարգերը, հայտնում է AFP գործակալությունը։
Հարձակման հետևանքով հրդեհվել են ավտոմեքենաներ, սուպերմարկետ, հանրակացարան և բնակելի շենքեր։ Մայրաքաղաքի փրկարարների վերջին տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ, 13-ը՝ վիրավորվել։ Տեղեկությունները ճշտվում են։
