Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
19/7/2026
share

Սա գրագետ, շատ հարուստ, բարոյազուրկ հարձակում է, որին պետք է նույնքան, և ավելի գրագետ, բարոյական ու հետևողական հակագրոհ․ Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանy ֆեյսբուքում գրել է

Էս հանքա֊հարստահանության ոչ թե մասնավոր դեպքերը` այստեղ ու այնտեղ դիտարկենք, այլ էն սևեռված եւ հետևողական գրոհը, որ հանքերով֊հսնքերով, ամեն կողմից ու ամեն տեղ է։ Ամեն տեղ է ու նույն "կենտրոնից"։ Ու դա ոչ Թրամփն է, ոչ Պուտինը, ոչ էլ էդ Թրիփփ, Թեղուտ, Ամուլսար ու էլի զիբիլ Սոկոլովը, կամ իր պես ուրիշները։ Այլ և, և, և։ Ու սկի էդ կենտրոնն էլ "ջհուդական" չի, մասոնական չի, ռուսական, չինական չի, այլ և, և, և։ Որովհետև դա այլ բան չէ, քան աշխարհի ռեսուրսները տակով անելու միլիարդատեր լակոտների դավադրությունը, որոնք ամեն երկրում ունեն իրենց ճորտերը և ճորտերի ճորտերը։ Ու սա գրագետ, շատ հարուստ, բարոյազուրկ հարձակում է, որին պետք է նույնքան, և ավելի գրագետ, բարոյական ու հետևողական հակագրոհ։ Ու ջախջախել է պետք։ Ու էդ կռիվը աշխարհով մեկ սկսել է ու հաղթանակներ էլ արդեն կան։ Լավերի` մեր հաղթանակներ։

facebook sharing button facebook