Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/7/2026
share

«Թող գան` կանաչ տուրիզմի, անտառ֊մանտառ, հետո պոչամբար բան ման`էքստրեմալ անեն, արդար կովի արդար հանքակաթ խմեն ու դավայ»․ Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը գրում է․ «ԱյսինքնըՍ դիցուք ես համայնքապետ եմ, նախարար, կամ, հը, վարչապետ և ռազմավարականով դըրել ու հուփ եմ տալի բնապահպանությունը ու զբոսաշրջությունը, իսկ մարտավարականով էլ դընեմ ու հուփ տամ ուրանի հանքերը, տո ոսկու ու սնդիկի, տո աստբեստի հանքերը, տո խիճը, հը... Դիցուք ի՞նչ վատ ա որ։

Չի՞ ըլնըմ կանաչ հանքակերություն։ Ըլնըմ ա։ Հեն ա` Թեղուտը, Ախթալան, հեն ա` Ալավերդին։ Ադաթով, պապական կանաչ հանքերը են։ Ով կերել ա` շուտ կանաչել ա։ Կանաչ տեղ պառկած ա։ Կամ կանաչը ջեբը քոչել ա` հմի կանաչ տեղ ա ապրըմ։

Թող գան` կանաչ տուրիզմի, անտառ֊մանտառ, հետո պոչամբար բան ման`էքստրեմալ անեն, արդար կովի արդար հանքակաթ խմեն ու դավայ։

Սմբուլյան Ամուլսար Սոթքովիչ»

facebook sharing button facebook