.jpg )
Մոսկվայի մարզում Wildberries-ի պահեստի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 36-ը՝ վիրավորվել։ Ինչպես գրում է Ria novisti-ն վիրավորներից 8-ի վիճակը ծանր է։
Հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել մանկապարտեզում և նավթամբարում։
Wildberries-ը հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի տուժածներին և ժամանակավորապես դադարեցրել է հարձակման ենթարկված լոգիստիկ կենտրոնների աշխատանքը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ գիշերը ՀՕՊ համակարգերը խոցել են 379 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ըստ BBC-ի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ թիրախավորված օբյեկտներն օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի արտադրության և դրանց համար նավիգացիոն սարքավորումների բաղադրիչների մատակարարման նպատակով։
