Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/7/2026
share

Նորվեգիայում բռնկված հրդեհից ավելի քան 100 բնակելի տուն է այրվել․ DW

Նորվեգիայի հարավում գտնվող Դրամեն համայնքում՝ Օսլոյից 50 կիլոմետր դեպի արևմուտք, շաբաթ օրը՝ հուլիսի 18-ին, շարունակվում է պայքարը խոշոր հրդեհի դեմ, որը զանգվածային լրատվամիջոցներն անվանում են երկրում ամենախոշորը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր: Նախորդ օրը բռնկված հրդեհն արդեն ոչնչացրել է ավելի քան 100 բնակելի տուն Կրոկստադելվա ավանում և տեղափոխվել է մոտակա անտառ, հայտնում է NRK մեդիաընկերությունը:

Տեղում աշխատում է 12 հրշեջ մեքենա և երկու ուղղաթիռ. ևս չորս հրշեջ ուղղաթիռ ճանապարհին է: Էվակուացվել է շուրջ 400 տեղացի բնակիչ: Տասը մարդ ծխից թունավորվել է, նրանցից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց: Բացի այդ, թեթև վնասվածքներ է ստացել մեկ ոստիկան:

Հուլիսի 18-ի առավոտյան Վեստֆոլդ ֆյուլկեի (մարզի) Միջհամայնքային հրշեջ ծառայությունը Facebook-ում գրել է, որ կրակը հաջողվել է վերահսկողության տակ առնել: Սակայն մարման աշխատանքները շարունակվելու են ողջ օրվա ընթացքում. դեռևս մնում են բռնկման մի քանի օջախներ ինչպես բնակելի կառուցապատման տարածքում, այնպես էլ անտառում:

Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին տիրող չափազանց շոգ և չոր եղանակի ֆոնին անտառային հրդեհներ են բռնկվել Իսպանիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում և Հունաստանում: Դրա հետևանքով տարհանվել են հազարավոր մարդիկ և ոչնչացվել հազարավոր հեկտար բուսականություն: Իսպանական Ալմերիա նահանգում բռնկված անտառային հրդեհի հետևանքով զոհվել է 13 մարդ:

 

Նյութի աղբյուրը՝ DW

facebook sharing button facebook