
Ծրագրավորող Տիգրան Արեգունին գրում է․ «Էսօր բավականին հուզական օր ստացվեց։ Մասնակցեցինք Ստեփանավանի, Արմանիսի և Ուրասարի հանրային լսումներին։ Չնայած հուզական բարձր ֆոնին ու գոռգոռոցների գերակշռող առկայությանը ես սիրեցի էդ մարդկանց։ 1 հոգի վատ մարդ չեմ հանդիպել։ Բոլոր կողմերը իրենց իմացածի ու իրենց շահերի շրջանակներում ճիշտ էին։ Խնդիրը պետական օղակներում է և իրավական դաշտում։ Էս հանրային լսումներ կոչվածը ձև չի, որ կիրառվում է։ Քանի որ այդ ձևաչափով չի կարող բացահայտվել ճշմարտույթունը, ավելին ոչ ոք լսելի չի լինում։ Էս ձևաչափը պիտի փոխվի։ Պետք է առաջին փուլում լինեն մասնագիտական բազմակողմանի հիմնավորումների մատուցում միդիահարթակներում։ Ինկատի ունեմ թե երկրաբանական, թե տնտեսական, թե առողջապահական և այլ ոլորտների առումով։ Այնուհետև 2-րդ փուլով լինի տեղային լոկալ հանրաքվե, բարձր մակարդակով վերահսկողությամբ հանրաքվե։ Կոռուպցիան բացառող հանրաքվե։ Հակառակ դեպքում այսպես հավաքվելու ենք իրար վրա գոռգոռանք ու անարդյունք ցրվենք տներով։ Պատասխանատու պատկան մարմիններին էլ կողքից նայեն ծափ տան։
հ․գ․ էն որ ասում են՝ էնքան կռվեցինք, վերջում ընկերացանք։ Այ տենց ջերմ ենք բաժանվել «հակառակորդ» կողմից»։
