Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
18/7/2026
share

«Իրական զարգացումն այն է, երբ զարգացումը շղթայական է ու բազմակողմանի, այլ ոչ թե կարճաժամկետ և նեղ շրջանակի համար». Վարդուհի Անանյան

«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամ ՎԱրդուհի Անանյանը անդրադարձել է 2026թ․ հոլիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփան համայնքի երեք բնակավայրերում անցկացված հանրային քննարկումներին։

«Մի բան հստակ է. եթե Ստեփանավանն ու ստեփանավանցին ընտրել են զարգացման ճանապարհը, ապա այդ ընտրությունը պետք է հիմնված լինի երկարաժամկետ բարեկեցության վրա, ոչ թե կարճաժամկետ լուծումների։

Էսօրվա հանրային լսումը վառ ապացույցն է էն բանի, որ շատ մարդիկ Ստեփանավանում ապագա են տեսնում, ներդրումներ անում, զարգացնում են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, փոքր բիզնեսը և ուզում են, որ քաղաքն աճի որպես առողջ ու գրավիչ բնակավայր։

Միևնույն ժամանակ շատ նուրբ է հանքի նախկին աշխատողներին հասկանալու հարցը, ովքեր հենց կողմ դիրքորոշում ունեցողներն էին։ Նրանց համար սա բնապահպանական կամ գաղափարական վեճ չէ, այլ ընտանիքի օրվա հացի հարց։ Մի քանի տարի այդ աշխատանքով ապրած մարդկանց մտահոգությունը բնական է։

Բայց հենց սա է ամենակարևոր խնդիրը. արդյո՞ք ունենք միայն երկու տարբերակ՝ հանք ու անգործություն։

Չէ՛, չէ՛ ու էլի չէ՛։

Զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, փոքր ու միջին բիզնեսը, արհեստները, ծառայությունների ոլորտը, վերապատրաստման ծրագրերն ու նոր ներդրումները կարող են ստեղծել աշխատատեղեր, որոնք չեն հակասի քաղաքի զարգացման տեսլականին։

Իրական զարգացումն այն է, երբ զարգացումը շղթայական է ու բազմակողմանի, այլ ոչ թե կարճաժամկետ և նեղ շրջանակի համար՝ մյուսների կյանքի, առողջության ու զբաղվածության հաշվին։ Էսօրվա իրանց դիրքորոշման եւ դրա արտահայտման համար հանրային քննարկմանը եկած, ինչպես նաեւ տարածքը զարգացնել փորձող մարդկանց եմ շնորհակալ որպես քաղաքացի իրենց իրավունքին ու շրջակայքին տեր կանգնելու կամքի համար»,- գրել է նա։

facebook sharing button facebook