Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/7/2026
share

«Բյուրեղավանում պարբերաբար իրականացվող նմուշառումների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել». Վեոլիա Ջուր

«Վեոլիա Ջուր» ընկերությունից տեղեկացնում են, որ ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։

Բյուրեղավանում նորից աղիքային վարակի դեպքեր են գրանցվել

«Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված հետազոտությունների արդյունքներով՝ խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել։

Տարածված հրապարակումների և հանրային մտահոգությունների հիման վրա ընկերության մասնագետներն այս պահին ևս իրականացնում են լրացուցիչ հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրամադրվի հավելյալ տեղեկատվություն։

Հորդորում ենք բնակիչներին հետևել բացառապես պետական իրավասու մարմինների պաշտոնական հաղորդագրություններին՝ չճշտված տեղեկությունների տարածումից և անհարկի անհանգստությունից խուսափելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

facebook sharing button facebook