Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
17/7/2026
share

Թեժ լսումներ Ստեփանավանում՝ Արմանիսում երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու վերաբերյալ

Այսօր՝ 2026թ․ հուլիսի 17-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Ստեփանավան, Արմանիս և Ուրասար բնակավայրերում «Սագամար» ՓԲԸ-ն նախաձեռնել էր հանրային լսումներ Արմանիսի հանքային դաշտի նոր տեղամասերում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ։

«Ո՛չ հանքին» վանկարկումներով մի քանի տասնյակ քաղաքացիներ, բնապահպաններ մտան հանրային լսման վայր՝ պահանջելով չեղյալ համարել լսումները։ Առողջարանային քաղաք Ստեփանավանը վաղուց որդեգրել է կանաչ զարգացումը, որպես առաջնային ճյուղ զարգացնելով զբոսաշրջությունը, ասացին ստեփանավանցիները։ Ասացին՝ ուզում են ապրել կանաչ, առողջ միջավայրում, ինչի հետ հանքարդյունաբերությունը անհամատեղելի է։

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը այս լսումները լեգիտիմ չի համարում, ասաց՝ հանրային առաջին լսումները անցակացվել են առանց հանրության մասնակցության, ինչը հակասում է նաև Օրհուսի կոնվենցիային։  

 

facebook sharing button facebook