
«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական հասարակական կազմակերպության համահիմնադիր, Ստեփանավանի բնակիչ Աիդա Ջանջողազյանը գրում է․ «Սիրելի՛ ստեփանավանցիներ, Ստեփանավանի հյուրեր և քաղաքը սիրող բոլոր մարդիկ,
Ժամանակն է, որ միասին տեր կանգնենք մեր կանաչ Ստեփանավանին ու թույլ չտանք, որ հանքի շահագործումը վնասի այն բնությանը, որն այսօր ծառայում է որպես առողջարանային ու հանգստի գոտի բոլորիս համար։
Վաղը շատ կարևոր օր է։ Լավ կլինի, որ բոլորս մասնակցենք հանրային լսումներին, ներկա գտնվենք որոշումների կայացմանը և բարձրաձայնենք մեր կարծիքը։ Սա որևէ մեկի դեմ ուղղված քայլ չէ․ մեր միակ նպատակը Ստեփանավանի շահն ու մաքուր ապագան պաշտպանելն է։
Հանդիպում ենք վաղը՝ հունիսի 17-ին.
ժամը 12:00-ին՝ Ստեփանավանի համայնքապետարանում,
ժամը 14:00-ին՝ Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում,
ժամը 15:30-ին՝ Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում»։
