Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/7/2026
share

«Որոշողը պետք է լինի համայնքը, որն առաջինն է կրելու վնասները». Արտակ Հարությունյան

«Որոշումը պետք է կայացնի համայնքը, որն առաջինն է կրելու վնասները». Արտակ Հարությունյանն անդրադարձել է հուլիսի 17-ին Ստեփանավանում սպասվող  հանրային լսումներին: Նա կոչ է անում միանալ ու աջակցել այն երիտասարդներին, որոնք տեղափոխվել են Ստեփանավան, զարգացնում են համայնքը և այժմ բնիկ ստեփանավանցիների հետ միասին փորձելու են թույլ չտալ նոր, լայնամասշտաբ հանքի բացումը։

«Ստեփանավանի մերձակայքում ոսկու հանքի շահագործել-չշահագործելը մեծագույնս պետք է կախված լինի Ստեփանավանի ու մերձակայքի համայնքի դիրքորոշումից։ Պարզ ա, որ հայրենիքը բոլորինս ա, որ հանքի բերած օգուտն ու վնասը բոլորինս են։ Բայց վնասն առաջին հերթին ոչ թե էդ մասեր երբեմն գնացող ներգնա տուրիստներինս է, այլ համայնքի բնակիչներինը։

Այս թարմ լուսանկարը վաղուց չշահագործվող հանքի էֆֆեկտներից է։ Մինչդեռ հիմա ավելի լայնամասշտաբ ծրագիր ա նախատեսվում։

Հայաստանում, ցավոք, համայնքները իրենց գործը մեծամասամբ համարած են լինում ձևական ընտրություններին փոքր մասնակցությամբ, իսկ մնացած հարցերը թողնում են, որ իշխանությունները ոնց ուզում են լուծեն, կողքից էլ մի քիչ նյութական ժամանակավոր շահ են խոստանում ու վերջ, խնդիրը լուծված է։

Ընկերս՝ Hovsepը, 2 տարի առաջ ընտանիքի հետ որոշեց, որ թողնում է մայրաքաղաքային կյանքն ու գնում բնակվելու Ստեփանավանում, դպրոցներում դասավանդելու։ Հետո ակտիվորեն սկսեց մասնակցել համայնքային այլ հարցերի։ Մի քանի անգամ գնացի Հովսեփի մոտ ու ծանոթացա նաև այլ զիլ տղերքի, ովքեր էլի տեղափոխվել են Ստեփանավան բնակության ու համայնքային խնդիրներում ակտիվ ներգրավված են։ Քանի որ իրանցից մենակ Mayis Margaryanը կա ՖԲ ընկերներիս մեջ, իրան եմ նշում՝ ֆանտաստիկ գործեր անող էս տղուն։

Էս մարդիկ փորձում են Ստեփանավանը գրավիչ տեղ դարձնել բոլորի համար, այնպես անել որ համայնքը չդատարկվի, ակումբ են ստեղծում, աշխատում են էն ուղղությամբ, որ Ստեփանավանցի երիտասարդները մնան Ստեփանավանում և այլն։

Վաղը՝ հուլիսի 17-ին, էս մարդիկ, բնիկ Ստեփանավանցիների հետ միասին, մասնակցելու են հանրային լսումներին՝ փորձելով թույլ չտալ հանքի շահագործումը։ Եվ ով, եթե ոչ էս մարդիկ, պետք ա իրավունք ունենան էդ հարցը դնելու։

Հնարավորության դեպքում ընկերներիս հորդորում եմ միանալ իրանց պայքարին։ Կարող եք նաև հետևել իրենց էջերին ու տարածել խնդրի մասին նյութերը»․ Արտակ Հարությունյան

facebook sharing button facebook