Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/7/2026
share

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել դատարան

Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ նոր քրեական գործ է ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան։ Տեղեկությունը հայտնում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգը։

Ըստ մեղադրանքի՝ Ասլանյանը 2016-2021 թվականներին, զբաղեցնելով Վանաձորի ղեկավարի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ կատարել է պաշտոնեական կեղծիք, ինչպես նաև պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և դիտավորյալ չի կատարել իր պարտականությունները, ինչն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին։

Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը և գրավը։ Գործը մակագրվել է դատավոր Սարգիս Պետրոսյանին։

Նշենք, որ սա Մամիկոն Ասլանյանի վերաբերյալ միակ քրեական գործը չէ. Հակակոռուպցիոն դատարանում քննվել է նրա պաշտոնավարման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ ևս մեկ գործ։ Այդ գործով Ասլանյանն առաջին ատյանի դատարանում մեղավոր է ճանաչվել, սակայն դատավճիռը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել․ 

սկզբաղբյուրը՝ Factor

facebook sharing button facebook