
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Կոտայքի մարզի Արտավազ գյուղում գործող «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել է սանիտարահիգիենիկ մի շարք խախտումներ։ Դրանց հետևանքով ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև բոլոր խախտումների վերացումը։
ՍԱՏՄ-ի տարածած հաղրդագրությունը՝ ստորև․
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊ ընկերությունում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝ – սննդի կառույցը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, – պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»:
