Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/7/2026
share

«Ես հուսով եմ որ մեր հանրությունը զգոն և ողջամիտ կգտնվի որ նման էժան, անհեռատես ու կեղծ «արժեքի» գայթակղությանը չտրվի»․ Դավիթ Սահակյան:

Լոռիում հանքարդյունաբերության հնարավոր վերաբացման ֆոնին Ստեփանավանում հող գնած  Դավիթ Սահակյանն ահազանգում է, որ նման նախագծերը կանխելու են հայրենադարձությունն ու տարածաշրջանի էկոլոգիական զարգացումը։ Նրա խոսքով՝ «աշխատատեղեր ստեղծելու» մասին թեզերը մանիպուլյատիվ են, քանի որ հանքի շահագործումը վտանգում է բնակչության առողջությունը և շահույթ է բերելու միայն նեղ էլիտաներին։

«Թե բա հազար ու մի խնդիր ունենք, շրջակա միջավայրի, սննդի որակի և թե աշխատաշուկայի հետ կապված: Լոռիում հանքավայր բացելը մեծ "արժեք" կստեղծի տարածաշրջանի բնակիչների համար:

Թե բա, այ եթե չբացենք, մարդիք գործ չեն ունենա ու կարտագաղթեն: Յա, իրոք՞՞՞

1. Այո, ցավոք բազմաթիվ այլ խնդիրներ կան, շրջակա միջավայրի, սննդի, աշխատաշուկայի հետ կապված, բայց դա բոլորովին չի նշանակում որ հանքավայրի երկարաժամկետ աղետալի հետևանքները կարելի ա ստորադասել այդ խնդիրներին և մատների արանքով նայել: Ոնց որ ասենք դե սրտի խնդիր ունեմ, շաքարս բարձր ա, էլ ի՞նչի համար առողջ սնվեմ, ի՞նչի մարզվեմ, կամ ի՞նչի կրթվեմ:

2. Ես անձամբ (այս պահին դեռ) Սիլիկոնյան հովտում բնակվելով ու մեծ ռեսուրսներ ներգրավելով Հայաստանի մարզերի զարգացմանը, ինքս նույնպես Ստեփանավանում հողարատածք եմ գնել ներգաղթելու նպատակով, իմ երկրի, մարզերի զարգացմանը արդեն իսկ գետնի վրա ուղելով ներդրումներ, ստեղծել աշխատետեղեր, կրթել ու զարգացնել առողջ, ունակ ու պատասխանատու սերունդ: Հիմա ո՞նց էք կարծում էս հանքավայրի վերաբացումը ինչպես կանրադառնա իմ ու իմ նման շատ շատերի հայրենադարձության հեռանկարի վրա:

3. Այո, կարելի ա այսոր միքանի հարյուր աշխատատեղ ստեղծել որ մարդիկ իրենց և ապագա սերունդների առողջության հաշվին "առժանապատիվ" ապրեն, բայց անկեղծ ասած նման "արժանապատվությունը" նման ա մարմնավաճառքի (սա բացառձակապես որևէ կոնկրետ անձի, իմ սիրելի հայրենակցի չի վերաբերվում): Ասել թե գումար եմ վաստակում, ընտանիք եմ պահում, ի՞նչ կապ ունի ոնց եմ դա անում ու ում հաշվին:

4. Հավատացնում եմ որ հանքավայրի գործարկումը մեծապես ձեռնտու է շատ նեղ շրջանակի էլիտաներին և դրա ստեղծած արժեքի միայն չնչին փայաբաժինն ա հասնելու են մարդկանց ում կյանքի որակի, առողջության, երեխաների ապագայի հաշվին դա կիրականացվի:

Խնդրում եմ զերծ մնալ, նման մանիպուլյացիաներից: Մարդիկ շատ ավելի իրազեկված են քան շատերը պատկերացնում են: Ես հուսով եմ որ մեր հանրությունը զգոն և ողջամիտ կգտնվի որ նման էժան, անհեռատես ու կեղծ "արժեքի" գայթակղությանը չտրվի»․  Դավիթ Սահակյան 

facebook sharing button facebook