Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/7/2026
share

5.0 մլրդ ՀՀ դրամ պահուստայի ֆոնդից՝ պարգեվավճարների համար

ՀՀ Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում չզեկոցվող հարցերի շարքում ներառված է նաև «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և պետական մարմիններին գումար հատկացնելու մասին (գաղտնի՝ 9-րդ կետ) որոշման նախագիծը։ 

Նախագիծը մշակվել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի   կողմից՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի և Ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ։

Առաջարկվում է 2025 թվականի նոյեմբերի 27-ի ՀՀ կառավարութան N 1712-Լ որոշման չափորոշիչների հիման վրա հաշվարկել խրախուսման ֆոնդի մեծությունը և կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել առանձին պետական մարմիններին՝ աշխատակիցների խրախուսման համար։ Ծրագրի իրականացման համար` 2026 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով կպահանջվի շուրջ  5.0 մլրդ ՀՀ դրամ:

Նախագծի հեղինակները հիմնավորման մեջ նշել են, որ նպատակը պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է, ինչպես նաև խրախուսված աշխատակիցների համար գիտական և կրթական կարողությունների զարգացման վրա ներդրումների կատարումը։

Կառավարություն հաստատեց որոշման նախագիծը մոտիվացիոն համակարգի վերաբերյալ հատվածի խմբագրման պայմանով։

facebook sharing button facebook