Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
16/7/2026
share

Առնվազն 500 մարդ զոհվել է՝ Բենգալյան ծոցում նավերի բшխման հետևանքով

Առնվազն 500 մարդ համարվում է զոհված Բենգալյան ծոցում Մյանմայից Բանգլադեշ ուղևորվող ռոհինջա փախստականներով երկու նավի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը։

Ըստ գրասենյակի տեղեկատվության՝ շուրջ 530 փախստականներով նավերը Մյանմայի Ռախայն նահանգից դուրս են եկել հունիսի վերջին։ Հուլիսի սկզբին դրանք խորտակվել են Բանգլադեշ տանող ճանապարհին՝ չպարզված հանգամանքներում, հնարավոր է՝ եղանակային պայմանների պատճառով առաջացած բախման արդյունքում։ Աղետի վայրում որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվել։

«Թեև միջադեպի և զոհերի թվի մասին տեղեկությունները դեռ պաշտոնապես հաստատված չեն, ՄԱԿ ՓԳՀ-ն լրջորեն մտահոգված է Մյանմայից փախստականներով նավերի խորտակման հետևանքով զոհերի մեծ թվով, ինչպես նաև Բանգլադեշի ճամբարներում գտնվող ռոհինջա ժողովրդի ներկայացուցիչների համար միջազգային պարենային և մարդասիրական օգնության կրճատմամբ»,- մեջբերում է թերթը գերատեսչության հայտարարությունը։

2025 թվականին, ըստ ՄԱԿ ՓԳՀ-ի տվյալների, ավելի քան 6,5 հազար ռոհինջա փորձել է ծովով Մյանմայից անցնել Բանգլադեշ։ Նրանցից մոտ 900-ը զոհվել կամ անհետ կորել է։

Մյանմայի իշխանությունները քաղաքացիությունից զրկում են ռոհինջաներին՝ դավանանքով մահմեդականների, որոնց համարում են անօրինական բենգալցի միգրանտներ։ Մյանմայում էթնիկ խտրականության պայմաններում ռոհինջաները փորձում են ապաստան գտնել Բանգլադեշում և Հարավարևելյան Ասիայի երկրներում։

facebook sharing button facebook