
Այսօր՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Արգել» ՀԷԿ-ի տարածքում գտնվող շինություններից մեկում փլուզում է տեղի ունեցել և կան տուժածներ։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկացմամբ՝ տեղի ուժերով քաղաքացիները փլատակների տակից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց տեղափոխել հիվանդանոց։
Նախնական տվյալներով` վերանորոգման աշխատանքների ժամանակ մասնակի փլուզվել է շինության բետոնե ծածկը։ Երկու աշխատակից դուրս են բերվել արգելափակումից։

