Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/7/2026
share

Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ նախնական արժեքով նախատեսում է իրականացնել վերանորոգման և հասցեական ծրագրեր՝ այդ նպատակով կազմակերպելով բաց մրցութային գործընթաց։ Ընկերությունն արդեն սկսել է շուկայի նախնական ուսումնասիրությունը և մինչև հուլիսի 20-ը սպասում է հետաքրքրված կազմակերպությունների հայտերին։

««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2 միլիարդ դրամ ընդհանուր նախնական արժեքով վերանորոգման և հասցեական ծրագրերի իրականացման համար նախատեսում է ընտրել կապալառու կազմակերպություն։ ՀԷՑ-ը նախատեսում է բաց մրցութային գործընթաց կազմակերպել բազմաբնակարան շենքերի մուտքերի էլեկտրատնտեսությունների, արտադրական շենքերի, այդ թվում՝ ենթակայանների տանիքների վերանորոգման, ինչպես նաև հասցեական ծրագրերի իրականացման համար։ Ընկերության ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքների, նյութերի և սարքավորումների ձեռքբերման ընդհանուր նախնական արժեքը կազմում է շուրջ 2 միլիարդ դրամ։ Մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունն ու թափանցիկությունն ապահովելու նպատակով ընկերությունը շուկայի նախնական ուսումնասիրություն կիրականացնի՝ գնահարցումներ ուղարկելով ոլորտում գործունեություն ծավալող հնարավորինս լայն շրջանակի տնտեսավարող սուբյեկտների։

Մասնակցությամբ հետաքրքրված իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հուլիսի 20-ը ներառյալ պետք է ընկերության հայտարարության մեջ նշված էլեկտրոնային փոստի հասցեով ներկայացնեն կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, կոնտակտային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։ Սահմանված ժամկետի ավարտից հետո ՀԷՑ-ը կանցնի գնման հետագա գործընթացների կազմակերպմանը»,- ասված է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook