Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/7/2026
share

«Ստեփանավանը չպետք է, չի կարող հանք դառնա». Դավիթ Մաթևոսյան

«Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը անդրադարձել է Ստեփանավան համայնքում նախատեսված հանրային քննարկումներին։

«Ստեփանավանը չպետք է, չի կարող հանք դառնա։ Չի կարելի երկու֊երեք հոգու գրպանը գերշահույթ լցնել, թե բա երկիր ենք ծաղկեցնում, աշխատատեղ ենք ստեղծում, բյուջե լցնում։ Դուք, հարգելի հանքակերներ` տիկիններ և պարոններ, երկիր քանդող եք, բյուջե դատարկող, մարդկանց քոչեցնող։ Ձեր երեխեքը ու թոռները կամ հայ չեն կամ հայ չեն լինելու` չեն ապրելու թունավորված էս մի թիզ հողում։ Դուք արդեն իսկ հայ չեք։ Հայն իր երկրին որպես թալանի տարածքի չի վերաբերվում։ Դուք հայրենիք եք ասում` բորախանի կարաս հասկանում»,-գրել է նա։

facebook sharing button facebook