Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
15/7/2026
share

«Մասնակցեք և պաշտպանեք ձեր իրավունքները, թե որոշումների կայացմանը մասնակցության և թե սոցիալ-էկոլոգիական իրավուքների առումով»․ Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը անդրադարձել է 2026թ․ հուլիսի 17-ին Ստեփանավան համայնքի երեք բնակավայրերում «ՍԱԳԱՄԱՐ» ՓԲԸ-ի նախաձեռնած հանրային քննարկումներին և կոչ արել բնակիչներին անպայման մասնակցել այդ քննարկումներին՝ արատահտելով իրենց կարծիքը։

«Տարածել, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեղեկացվի, հատկապես, որ էջս 8 ամիս է շարունակական սահմանափակումների և ցածր տեսանելիության ներքո է շարունակական հարձակումների պատճառով։

Հարգելի ստեփանավանցիներ, հարգելի ֆերմերներ, հարգելի զբոսավարներ, հարգելի կանաչ տնտեսվարներ, հարգելի կաթնամթերք արտադրողներ, հարգելի երիտասարդներ, հարգելի կանայք, հարգելի ՀՀ շահագրգիռ հանրություն։

Սույն թվականի հուլիսի 17-ին, Ստեփանավան համայնքի, Ստեփանավան, Ուրասար, Արմանիս բնակավայրերում նախատեսված են հանրային քննարկումներ Ստեփանավան համայնքի հողերում, հանքային, մետաղական պաշարների երկրաբանական ուսումնասիրման թեմայով։ Նպատակը հայտնաբերել բնական, մետաղական պաշարներ և հետագայում շահագործել Ստեփանավանի տարածքում նոր հանքավայր։ Այս լսումները երկրորդ, և վերջին լսումներն են, առաջի լսումներին, որոնք կայացել են 2026 թվականի հունվարի 30-ին, մասնակցելու իրավունքից դուք զրկվել եք, տեղեկատվական կոլապսի, տեղական ժողովրդավարության պակասի և համայնքի բնակիչներին որոշումների կայացման գործընթացներին ներգրավելու մեխանիզմների տկարության պատճառով, և ըստ էության ձեր փոխարեն ձեր ապագայի վերաբերյալ որոշում են կայացրել, տալով համաձայնությունը ՏԻՄ-ի կողմից երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու գործընթացին։ Իսկ առաջին լսումները, միակ այն լսումներն էին, որտեղ համայնքի բնակիչների ձայնը որոշիչ էր, բայց ավաղ։

Սակայն ոչինչ կորցված չէ և ամսի 17-ին, հանրային քննարկումներին, դուք դերևս կարող եք հասցնել ձեր դիրքորոշումը ձեր ձայնը Շրջակա միջավայրի նախարարությանը։

Միայն դուք կարող եք որոշել, Ստեփանավանը լինի էկոլոգիական, զբոսաշրջային և առողջարանային բրենդի համայնք թե հանքադյունաբերական համայնք, միայն դուք և այլ ոչ ոք։

Մասնակցեք անպայման հանրային քննարկումներին, արտահայտեք ձեր դիրքորոշումը, պնդեք այն, լեգիտիմացրեք այն, արձանագրեք այն։

Արդեն իսկ շրջում են տեղեկություններ, որ տարբեր մարդկանց զանգում են, արհամարեք այդ միջամտությունները։

Դուք ընդամենը ձեր օրինական կարծիքն ենք արտահայտում։

Մասնակցեք և պաշտպանեք ձեր իրավունքները, թե որոշումների կայացմանը մասնակցության և թե սոցիալ-էկոլոգիական իրավուքների առումով։

Նշեմ նաև, որ սույն նախաձեռնությունը Ստեփանավանի հողերում հանք բացելու միակը չեն, և Ստեփանավանի այլ տարածքներում ևս հիմա երկաբանահետախուզական աշխատանքներ են իրականացվում, այլ նախաձեռնողների կողմից, որի որոշման կայացման գործընթացին դուք ևս չեք մասնակցել։

Ըստ էության, Ստեփանավան համայնքի, բազմաթիվ և տարբեր տարածքներում ցանկանում են հանքեր շահագործել տարբեր նախաձեռնողներ, և այս հանքային շքերթը միայն դուք իրավունք ունեք կանգնեցնել եթե այդպես ցանկանաք, կամ ընդհակառակը խրախուսեք, սակայն միայն դուք։

Եթե ձեզ ճնշեն ձեր կարծիքի համար, կամ փորձեն խանգարել արտահայտել ձեր միտքը, տեղ հասցնել ձեր ձայնը, իմացեք որ մենակ չեք, և դա չի հաջողվի այն մարդկանց կամ խմբերին, եթե այդպիսիք լինեն։

Մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ 2026 թվականի, հուլիսի 17-ին, լսումները կկայանան հետևյալ վայրերում հետևյալ հերթականությամբ, ժամը 12:00-ին, Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանում, ժամը 14։00-ին Արմանիս բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և ժամը 15։30 Ուրասար բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում։

Վստահ եմ, տեղական ժողովրդավարությունը հաղթելու է, դուք հաթելու եք»,-գրել է նա։

facebook sharing button facebook