Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/7/2026
share

23 պոչամբարների փորձը. Ստեփանավանում հանրային լսումներից առաջ բարձրաձայնվում է հանքերի էկոլոգիական վնասի թեման ․ Մերի Պողոսյան

Փոքր հանքերը զարգացում չեն բերում, այլ տասնամյակների էկոլոգիական աղետ՝ ի դեմս պոչամբարների. Ստեփանավանում նոր հանքարդյունաբերական նախագծի դեմ  ֆեյսբուքյան օգտատեր   Մերի Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հուլիսի 17-ին սպասվող հանրային լսումներին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի 23 պոչամբարների ծանր փորձը հաշվի առնելով՝ համայնքը պետք է միասնական լինի և թույլ չտա նոր ռիսկերի առաջացումը Լոռիում։

«Հատկապես փոքրածավալ ռեսուրսներով հանքերը գործում են ընդամենը մի քանի տարի, այսինքն տարածքի տնտեսական զարգացման համար առանձնապես մեծ օգուտ չեն տալիս, մինչդեռ պոչամբարները տասնամյակներ շարունակ աղտոտում են բնությունը և վնասում մարդկանց առողջությունը, նվազեցնում գյուղատնտեսական և տուրիզմի ոլորտի զարգացման ներուժը: Ի դեպ, Հայաստանում կա 23 պոչամբար, որոնց մեծ մասը Սյունիքում և Լոռիում:

Ստեփանավանում հուլիսի 17-ին կլինեն հանրային լսումներ, մանրամասները մեկնաբանության մեջ: Եկեք և պաշտպանեք մաքուր միջավայրում ապրելու ձերի իրավունքը: Մանրամասները մեկնաբանության մեջ»․ Մերի Պողոսյան

facebook sharing button facebook