
Ավելի քան 3 միլիոն դրամի տուգանք՝ օդի աղտոտման և շինարարական նորմերի խախտման համար. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) տեսուչները հունիսի 22-ից հուլիսի 10-ը Երևանում և մարզերում իրականացրած ստուգայցերի ընթացքում արձանագրել են իրավախախտման 45 դեպք։ Տուգանքների հիմնական պատճառը սորուն նյութերի բաց տեղափոխումն ու շինհրապարակներից տարածվող փոշին է։ Մասնավորապես նշում են
«ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում 3 միլիոն դրամ տուգանք՝
օդի աղտոտման համար
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. հունիսի 22-ից հուլիսի 10-ը ներառյալ մայրաքաղաքում և մարզերում մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ իրականացված խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ։
Միջոցառումների թիրախում եղել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման, առանց փոշեպաշտպան անթափանց ծածկոցների սորուն նյութերի (ավազ, ցեմենտ, գաջ, խիճ), շինարարական աղբի փոխադրումը, նաև շինհրապարակներում մթնոլորտային օդի պահպանության նորմերի պահանջների ապահովումը։
Ստուգայցերի ընթացքում արձանագրված իրավախախտման 45 դեպքով, նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 3.150.000 ՀՀ դրամի չափով։
Իրավախախտումներն ըստ մարզերի՝
ք. Երևան
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 5 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 12 դեպք։
Արմավիրի մարզ
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 13 դեպք։
Կոտայքի մարզ
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 4 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 3 դեպք։
հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխում՝ 2 դեպք։
Գեղարքունիքի մարզ
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 4 դեպք։
Արագածոտնի մարզ
շինարարական աշխատանքների ընթացքում՝ 1 դեպք,
առանց փոշու համար անթափանց ծածկոցների սորուն նյութերի տեղափոխում՝ 1 դեպք»․ ԲԸՏՄ

