
Ստեփանավան համայնքում բնապահպանական մտահոգությունները նոր թափ են ստանում։ Համայնքային ակտիվիստների տարածած թարմ լուսանկարները ցույց են տալիս Արմանիսի չաշխատող հանքից թափոնների և կեղտաջրերի արտահոսքը դեպի տեղի գետը։
Այս էկոլոգիական խնդրի ֆոնին, հուլիսի 17-ին համայնքապետարանում և հարակից բնակավայրերում նախատեսվում են հանրային լսումներ՝ նոր հանքերի ուսումնասիրության վերաբերյալ։ Տեղի բնակիչները պատրաստվում են միասնական դիրքորոշում արտահայտել և թույլ չտալ նոր էկոլոգիական ռիսկերի առաջացումը։
Այս մասին հրապարակել են«Ստեփանավան առանց հանք» ֆեյսուքյան էջում նշելով
«Տարածել, Սա երեկվա Նկարներ են ԱՐՄԱՆԻՍԻՑ
Ստեփանավանը դեմ է ՀԱՆՔԵՐԻՆ, և ՆՈՐ ՀԱՆՔԵՐԻ ՈՒԶՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ։
Հուլիսի 17-ին
Ստեփանավանի համայնքապետարան, ժամը 12:00
Արմանիս, ժամը 14:00
Ուրասար, ժամը 15:30
Մեկ ձայնը քիչ չէ, երբ բոլորս ասենք ՈՉ»։

