Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
14/7/2026
share

Քաղաքապետարանը մեկնաբանել է Փաշինյանի հետ վիճած բժշկուհու աշխատանքից ազատումը

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ բժշկուհի Արփինե Սողոյանի աշխատանքից ազատումը կապված է Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո հաստիքների կրճատման հետ։

 

Արփինե Սողոյանը մայիսի 18-ին քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված կինն է։ Հուլիսի 13-ին նրա դուստրը հայտնեց, որ մայրն ազատվել է աշխատանքից՝ հաստիքների կրճատման հիմքով։

ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ Քաղաքապետարանը պարզաբանում է, որ Առողջության պարտադիր ապահովագրության ներդրումից հետո Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններում տեղի են ունեցել հաստիքների կրճատումներ, այդ թվում՝ գինեկոլոգների։

«Հավելյալ պահպանված հաստիքները առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ, այդ թվում՝ «բաժնի վարիչ» հասկացությունը, որը ֆինանսական փոխհատուցման ենթակա չէ»,- նշել են քաղաքապետարանից՝ շեշտելով, որ գործընթացը սկսվել է այս տարվա հունվարից։

Ըստ քաղաքապետարանի՝ բուժական գծով փոխտնօրեններն ունակ են լուծելու բուժառուների ցանկացած հարց։

facebook sharing button facebook