
«Կանաչ խորհուրդների դաշնություն» էկո-ակտիվիստական շարժման անդամ Հուսիկ Մարտիրոսյանը ահազանգում է․ «Շատ կարևոր․
Օգնության կանչ Ստեփանավանից․
Ստեփանավան և հարակից համայնքների սիրելի բնակիչներ, մեր չքնաղ հայրենի Ստեփանավանն այսօր բոլորիս օգնության կարիքն ունի. այն նորից հայտնվել է հանքարդյունաբերողների ուշադրության կենտրոնում։ Հուլիսի 17-ին տեղի կունենան երկրորդ հանրային քննարկումները, երբ բնակիչները կորոշեն՝ Արմանիս և Ուրասար գյուղերի տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կկատարվեն, թե՞ ոչ։ Սա վճռորոշ է։ Մեզնից է կախված՝ Ստեփանավանը կդառնա ուրվական քաղաք, թե կզարգանա այլ ուղով։ Պարզապես խնդրում եմ հուլիսի 17-ին, ժամը 12:00-ին, եկեք Ստեփանավանի քաղաքապետարանում, մասնակցեք հանրային քննարկմանը և ձեր ակտիվ դիրքորոշումը հայտնեք հանքերի բացման հետ կապված։
Առաջին մեկնաբանության մեջ տեղադրում եմ «Հետք»-ի անդրադարձը, ավելի ուշ կկիսվեմ այլ նյութերով ու փոստերով»։
Նկարում հանքարդյունաբերական շրջանի Ձորագետն է՝ հանքարդյունաբերության արգասիքներից կքած, որոնք դեռ երկար հանգիստ չեն տա թե կիրճին, թե ամբողջ տարածաշրջանին ու մարդկանց։
Սիրելիներ, եկեք ծալենք այդ կեղտոտ էջը, նորից չբացենք։ Այս ահռելի կանաչ պոտենցիալը չմսխենք։
Կհանդիպենք հուլիսի 17-ին։
Ցանկացած հարցով կարող եք կապվել ինձ հետ։

