
Թումանյան համայնքի Դսեղ գյուղից, հայ ըմբիշ Գագիկ Ղազարյանը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացվող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։
61 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Գագիկ Ղազարյանը 4։1 հաշվով հաղթել է իտալացի մրցակցին՝ պատվով ներկայացնելով Հայաստանը։
«Թումանյանի համայնքապետարանը սրտանց շնորհավորում է Գագիկ Ղազարյանին, նրա ընտանիքին, մարզիչներին և բոլոր աջակիցներին՝ այս նշանակալի նվաճման կապակցությամբ։
Մաղթում ենք նոր հաղթանակներ և շարունակական հաջողություններ՝ ի փառս Հայաստանի և մեր համայնքի»,-ասված է հաղորդագրությունում։

