
Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հետ վեճի բռնված բժշկուհի Արփինե Սողոյանն ազատվել է աշխատանքից։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է նրա դուստրը՝ Տաթևիկ Սողոյանը։
«Երևանի պոլիկլինիկայում 21 տարվա անբասիր աշխատանքից հետո որոշվեց մայրիկիս աշխատանքից ազատել հաստիքի կրճատման հիմքով»,- գրել է Տաթևիկ Սողոյանը։
Նա հավելել է. «Իհարկե այս ամենի պաշտոնական պարզաբանումը՝ թե բա գումար չունենք, ավելի ծիծաղելի է դառնում, երբ համեմատում ես խրախճանքների վրա համայնքի միլիարդավոր դրամներով ծախսերի հետ։
ՍիվիլՆեթը դիմել է Երևանի քաղաքապետարան՝ մեկնաբանության համար։
Մայիսի 18-ին Արաբկիրում քարոզարշավի ժամանակ բժշկուհին մոտեցել էր Նիկոլ Փաշինյանին և նրան մեղադրել հայրենիքը գողանալու, հազարավոր զոհերի համար։
«Դուք գողացել եք իմ հայրենիքը, մի ամբողջ երիտասարդ սերունդ եք ոչնչացրել, Դուք գողացել եք իմ եղբորը, իմ ուրախությունը, Դուք փորձեցիք մեզ կզացնել, մենք չենք կզել»,- ասել էր կինը:

