Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/7/2026
share

Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից հաղորդում են, որ հուլիս 13-ին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկ տարեկան երեխա՝ բազմակի վնասվածքներով և սրտի կանգով:

«Կենտրոնի վերակենդանացման թիմի և համապատասխան մասնագետների կողմից անմիջապես իրականացվել են անհրաժեշտ բոլոր համալիր վերակենդանացման միջոցառումները։

Ցավոք, վնասվածքների ծանրության պատճառով երեխայի սրտի գործունեությունը վերականգնել չի հաջողվել, և արձանագրվել է կենսաբանական մահ։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ողջ անձնակազմը խորին ցավակցություն է հայտնում երեխայի հարազատներին և կիսում կորստի ծանր վիշտը»,-նշված է կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ:

«Արմենպրես»-ի տեղեկություններով՝ երեխան վայր է ընկել երրորդ հարկի պատշգամբից։

 

facebook sharing button facebook