Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/7/2026
share

Էկոլոգիա՝ թղթի վրա, հանքեր՝ իրականում, Օլեգ Դուլգարյանը մատնանշում է Ստեփանավանի զարգացման ծրագրի հակասությունը

«Համայնքների համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ, էկոակտիվիստ և իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ստեփանավանի ՏԻՄ մարմինների կողմից որդեգրված հակասական քաղաքականությանը: Իրավապաշտպանը փաստում է, որ Ստեփանավան համայնքի հնգամյա զարգացման ծրագրում որպես առաջնահերթություններ ամրագրված են էկոլոգիան ու զբոսաշրջությունը, մինչդեռ հանքարդյունաբերությունը ոչ միայն ներառված չէ զարգացման ուղղություններում, այլև նշված է համայնքին սպառնացող ռիսկերի շարքում: Այս համատեքստում Դուլգարյանը հարցադրում է անում, թե ինչու է համայնքի ավագանին, հավանություն տալով տարածքում մետաղական պաշարների որոնման ծրագրին, համայնքը տանում դեպի իր իսկ կողմից մատնանշված ռիսկերը, և կասկած է հայտնում տեղական իշխանությունների որոշման ինքնուրույնության վերաբերյալ:

Մասնավորապես գրել է «Հետաքրքիր փաստ ստեփանավանցիների և առհասարակ հասարակության համար՝ մեր ՏԻՄ-երի կողմից կիրառվող զարգացման ռազմավարություններից։

Ստեփանավան համայնքի հնգամյա զարգացման ծրագրում, որը համայնքի զարգացման ռազմավարությունն է, համայնքի զարգացման առաջնահերթություններից են նշված էկոլոգիան և զբոսաշրջությունը։

Հանքարդյունաբերությունն առհասարակ չկա զարգացման ուղղությունների մեջ։

Դրա փոխարեն, համայնքին սպառնացող ռիսկերի շարքում նշված է հանքարդյունաբերությունը։

Ու այս պարագայում, երբ Ստեփանավան համայնքի ավագանին, միակամ տվել է իր համաձայնությունը, որպեսզի Ստեփանավան համայնքի տարածքում մետաղական պաշարներ փնտրեն, հետագայում հանքավայրի շահագործման նպատակով, հարց է առաջանում. ինչո՞ւ է ավագանին համայնքը տանում դեպի հենց իր կողմից նշված ռիսկերի։ Չլինի՞ այդ մարդկանց ստիպել են»․ Օլեգ Դուլգարյան

facebook sharing button facebook