
ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հուլիսի 6-12-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք,
որից 272-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 170,
ջրային հաղորդակցման ուղիներում պատահարի՝ 6, քարաթափման, ուժեղ քամու, թունավորման՝ 5-ական, փլուզման, տեղատարափ անձևրի՝ 4-ական, որոնողափրկարարական,
դժբախտ պատահարի՝ 3-ական, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի,
վայրի կենդանիների հարձակման,
ջրահեղձման՝ 2-ական, կարկուտի, կայծակի, երկրաշարժի,
զինամթերքի հայտնաբերման՝ 1-ական,
ինքնասպանության փորձի՝ 11,
օձի հայտնաբերման՝ 51,
կեղծ ահազանգի՝ 11,
ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 188,
հրդեհի ծագման սպառնալիքի՝ 51,
հրդեհի կեղծ կանչի՝ 36, 124 այլ դեպքեր: Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 53 դեպք:
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 55 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդ:

