
Թեղուտ ՓԲԸ-ն նոր սեփականատեր ունի, որի անունը դեռ չի հրապարակվում։ Դեռ այս տարվա ապրիլին սկսեցին շրջանառվել լուրեր, որ Ռուսական ՎՏԲ բանկը Հայաստանում պղնձի արտադրությամբ զբաղվող օբյեկտի վաճառքի վերջին փուլում է։ Խոսքը Թեղուտի հանքի մասին էր, որը վարկային չկատարած պարտավորությունների դիմաց անցել էր ռուսական բանկին։ Վաճառքի մասին հայտարարել էր ՎՏԲ-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Կոստինը։
2026թ․ հուլիսին Ազատությունը հրապարակում է արել այն մասին, որ հունիսի 11-ին Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով է դիմել «Կուպրար ՌԱ» ընկերությունը՝ «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը ձեռք բերելու թույլտվություն ստանալու դիմումով (իրավաբանորեն գործընթացը կոչվում է համակենտրոնացման թույլտվություն)։ Հուլիսի 7-ին հանձնաժողովը բավարարել է դիմումն ու թույլատրել է «Կուպրար ՌԱ»-ի ու «Թեղուտ»-ի համակենտրոնացումը։ Հանձնաժողովը չի հրապարակել տեղեկություններ «Կուպրար ՌԱ»-ի բաժնետերերի, ընկերության ակտիվների, հասույթի չափի մասին։
Ըստ իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալների «Կուպրար ՌԱ»-ն հիմնադրվել է 2026թ․ փետրվարի 6-ին, ընկերության հիմնադիրը և առաջին սեփականատերը Սերգեյ Վիրաբյանն է, ով սական Ազատության հարցմանն ի պատասխան ասել է, որ ինքն այլևս «Կուպրար ՌԱ»-ի սեփականատերը չի, բայց նոր սեփականատիրոջ տվյալները հրաժարվել է հրապարակել, հայտարարելով որ դա առևտրային գաղտնիք է։
Այս պահին հայտնի է, որ 2026թ․ հունիսի 9-ից «Թեղուտ»-ի նոր բաժնետեր «Կուպրար ՌԱ»-ի գլխավոր տնօրենը րավաբան Արտյոմ Գեղամյանն է, ով Tabia Legal Solutions իրավաբանական ընկերության հիմնադիրն է և երկար տարիներ եղել է «Թեղուտ»-ի բաժնետեր «Վալլեքս գրուպ»--ի իրավաբանական տնօրենը։
Հիշեցնենք, որ հանքը շահագործում էր «Վալլեքս գրուպ» ընկերությունը, որի սեփականատերը գործարար Վալերի Մեջլումյանն էր։ 2018-ին Թեղուտի հանքի շահագործման իրավունքն անցավ ՎՏԲ բանկին, որովհետև «Վալլեքս գրուպ»-ը չի կարողացել մարել ՎՏԲ-ից վերցրած 380 մլն դոլար վարկային պարտավորությունները։ Մինչ վերը նշված վաճառքը ըստ իրական շահառուների հայտարարագրի, «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 49.95 տոկոսը պատկանում էր ՎՏԲ-ին, ընկերության բաժնետերերի ցանկում են եղել նաև Նորիկ Պետրոսյանն ու Ռուսաստանի քաղաքացի Պավել Կորիչնևը։ ՎՏԲ-ն այս ընթացքում ընկերությունը վաճառելու մտադրության մասին էր հայտնել, քանի որ ինչպես նախկին տնօրենն էր ասել, բանկը չի կարող հանք շահագործել։
Թեղուտում սկսվեց 2022-ին՝ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո նոր ճգնաժամ էր սկսել, քանի որ ՎՏԲ-ն ռուսական պետական բանկ է և հայտնվել էր արևմտյան պատժամիջոցների ներքո, շղթայաբար խնդիրներ էին սկսվել պղինձն ու մոլիբդենը այլ երկրների գնորդներին հասցնելու հետ։ Հանքավայրում սկսվեցին կրճատումներ, բայց 2023-ին Թեղուտը նորից սկսեց աշխատել՝ թեպետ մասնակիորեն։

