
Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ ԵՄ արտաքին գործերի նախարարները կհաստատեն Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար ԵՄ առաքելության ստեղծումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը։
«Մենք նաև պատրաստվում ենք համաձայնության գալ Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ՝ հիբրիդային սպառնալիքների և FIMI (արտաքին տեղեկատվության մանիպուլյացիա և միջամտություն), որոնց նրանք իրականում բախվում են»,- ասել է նա։
Եվրամիության գործընկերության առաքելությունը Հայաստանում (EUPM Armenia) քաղաքացիական խորհրդատվական առաքելություն է Համատեղ անվտանգության և պաշտպանության քաղաքականության (CSDP) շրջանակում: Այն հաստատվել է 2026 թվականի ապրիլի 21-ին:

