Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
13/7/2026
share

Ժողովրդի և կանաչ գաղափարներ կրող քաղաքացիների ու տնտեսությունների 6-ամյա պայքարն է, որ մաքուր է պահել Ստեփանավանի տարածաշրջանը. Օլեգ Դուլգարյան

Իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանի դիմում է Ստեփանավանի տարածաշրջանի բնակիչներին․

«Վերջին 6 տարիներին Ստեփանավանի տարածաշրջանում առնվազն 7 փորձ է եղել նոր հանքեր որոնելու և նոր հանքեր բացելու ուղղությամբ (Ուռուտ՝ 3 անգամ, Կաթնաղբյուր՝ 1 անգամ, Արմանիս–Ուրասար–Պուշկինո՝ 2 անգամ, Հանքուտակ–Ուրասար–Պուշկինո՝ 1 անգամ)։ 7-ից 6-ում պայքարի արդյունքում ժողովուրդը հաղթել է։

Հստակ է եղել դիրքորոշումը, որ տարածաշրջանի զարգացման ուղղություններն են էկո-զբոսաշրջությունը, գյուղական զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը։

Միայն «Հանքուտակի» տարածքում են հաջողել, և այնտեղ հիմա կատարվում են երկրաբանական ուսումնասիրություններ։ Հաջողությունը պայմանավորված էր ցածր մասնակցությամբ և տեղական ինքնակառավարման մարմինների (Ստեփանավան, Գյուլագարակ) կողմից տրված դրական եզրակացություններով, որոնք չեն արտահայտել ժողովրդի կարծիքը (այդ նույն նախագծում ներառված էին նաև Սպիտակ համայնքի բնակավայրերը, սակայն տեղացիների և բնապահպանների պայքարի արդյունքում Սպիտակի բնակավայրերը դուրս մնացին նախագծից)։

Ժողովրդի և կանաչ գաղափարներ կրող քաղաքացիների ու տնտեսությունների 6-ամյա պայքարն է, որ մաքուր է պահել Ստեփանավանի տարածաշրջանը։

Նրանք, ովքեր այս տարիներին չեն պայքարել, սակայն համախոհ են եղել, այս անգամ անհրաժեշտ է, որ կանգնեք ձեր սոցիալ-էկոլոգիական իրավունքների պաշտպանության համար, ձեր ձայնը լսելի դարձնեք և մասնակցեք նման կարևոր որոշումների կայացման գործընթացին՝ հուլիսի 17-ին»,-ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպանը։

facebook sharing button facebook