Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/7/2026
share

Հանրային լսումներ Ստեփանավան համայնքում. քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է անում դեմ արտահայտվել հանքարդյունաբերությանը

Ստեփանավանում Արմանիսի հանքի ընդլայնման և հանքարդյունաբերական նոր ծրագրերի դեմ պայքարող «Առանց հանք Ստեփանավան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում հրատապ հայտարարությամբ է հանդես եկել՝ կոչ անելով համայնքի բնակիչներին, նրանց ընտանիքներին ու ընկերներին ակտիվորեն մասնակցել հուլիսի 17-ին նշանակված հանրային քննարկումներին։ Նախաձեռնության անդամներն ընդգծում են, որ սա Ստեփանավանը հանքարդյունաբերական գոտի դարձնելու փորձը կանգնեցնելու վերջին հնարավորությունն է, և բնակչության բացակայությունը կարող է մեկնաբանվել որպես համաձայնություն։ Հայտարարության մեջ շեշտվում է, որ Ստեփանավանն ունի զբոսաշրջային տեսլական, և տարածքի սարերի մետաղներով հարուստ լինելը չպետք է հիմք հանդիսանա արդյունահանման համար։ 

«Հրատապ, խնդրում ենք տարածել։

Սա մեր վերջին հնարավորությունն է կանգնեցնելու Ստեփանավանը հանքարդյունաբերական դարձնելու փորձը։ Եթե չգանք, նրանք կասեն, թե բնակչությունը դեմ չէ։

Եկե՛ք բոլորով, բերեք ընտանիք, հարևաններ, ընկերներ։

Ստեփանավանը զբոսաշրջային է, ոչ թե հանքարդյունաբերական։

Հուլիսի 17

 Ստեփանավանի համայնքապետարան, ժամը 12:00

 Արմանիս, ժամը 14:00

 Ուրասար, ժամը 15:30

Մենք գիտենք որ մեր սարերը շատ հարուստ են մետաղներով, դա մեզ պետք չէ ապացուցել։

ԱՍԵՆՔ Ո՛Չ»

facebook sharing button facebook