Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/7/2026
share

«Էկո Ստեփանավանը այլընտրանք չունի». Արմանիսի հանքի ընդլայնման ծրագիրը բողոքի ալիք է բարձրացրել

Ստեփանավան համայնքի ավագանու կողմից Արմանիսի հանքի ընդլայնման ծրագրին տրված դրական եզրակացությունը հանրային դժգոհության ալիք է բարձրացրել։ Քաղաքի էկոլոգիական ապագայով և զբոսաշրջային պոտենցիալով մտահոգ քաղաքացիներն ու մասնագետներն ահազանգում են, որ մետաղական հանքարդյունաբերության ընդլայնումը հարվածելու է Ստեփանավանի զարգացման էկո-տեսլականին: Թեմային իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ծրագրավորող  Տիգրան Արեգունին՝ կոչ անելով տեղի բնակիչներին և պատասխանատու կառույցներին թույլ չտալ քաղաքի վերածումը հանքարդյունաբերական գոտու»: Մասնավորապես գրել է՝

«Ինձ ճանաչողները գիտեն, որ մենք ընտանիքով վերջին 3 տարիներին 1/4-ով դարձել ենք ստեփանավանցի։ Տարվա մեջ մոտ 2-3 ամիս ապրում ենք Ստեփանավանում։ Մենք ուղղակի սիրահարվել ենք այս քաղաքին։ Ինքս ծնունդով վանաձորցի լինելով ավելի շատ որպես քաղաք սիրել եմ Ստեփանավանը։ Մենք վերջին 8-10 տարվա կտրվածքով ամեն ամառ գոնէ մի 10 օրով եղել ենք Ստեփանավանում և շատ ակնհայտ տեսել ենք քաղաքի զարգացումը։ Խոսքը թե փողոցների, թե զբոսայգիների, թե դպրոցների, թե բուժհաստատությունների ու այլ հանրային ծառայություններ մատուցող հաստատությունների հինանորոգումների մասին է, թե Ստեփանավանի համայնքապետարան/Stepanavan municipality-ի և համայնքապետ Արմեն Գրիգորյանի համայնքի խնդիրների վերաբերյալ ամեն հարցում սրտացավության մասին է։ Քաղաքի այս զարգացումը տեսանելի կերպով նպաստել է ոչ միայն զբոսաշրջության զարգացմանը, այլև շատերը նախընտրել են վերադառնալ Ստեփանավան, կամ չլինելով ստեփանավանցի բնակույթուն են հաստատել Ստեփանավանում։ Սա մեծագույն ձեռքբերում է, որը պետք է ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և ավելացնել։

Եվ այս ամենին զուգահեռ զարմանալի է, որ Ստեփանավանի զարգացման ծրագրում զբոսաշրջությունը որպես քաղաքի զարգացման տեսլական ամրագրած ավագանին դրական եզրակացություն է տվել Արմանիսի հանքի ընդլայման ծրագրին։ Սա մեղմ ասած անընդունելի է։

Հուլիսի 17-ին ազդակիր համայնքններում լինելու են 2-րդ հանրային լսումները այս թեմայով։

Կոչ եմ անում ստեփանավանցիներին և ստեփանավանում որպես զբոսաշրջիկ հանգստացող անհատներին դեմ արտահայտնել այս ծրագրին։ Թե հանրային լսումներին մասնակցելու տարբերակով, թե սոցհարթակներում իրենց դիրքորոշումը հայտնելով։

Կոչ եմ անում Ստեփանավան հայանքի ավագանուն՝ Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ, չեղարկել այդ դրական եզրակացությունը և վերահաստատել քաղաքի ԷԿՈ զարգացման տեսլականը։

Կոչ եմ անում ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia-ը մերժել Ստեփանավանում ցանկացած մետաղական հանքաարդյունավերության նախագիծ։

Էկո Ստեփանավանը այլընտրանք չունի»․ Տիգրան Արեգունի

facebook sharing button facebook