Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
12/7/2026
share

«Ճանապարհային Ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում. ՆԳՆ

Հայաստանի ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը զգուշացնում է հերթական զեղծարարության մասին։ ՆԳՆ կիբեռոստիկանությունը հայտնում է, որ քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային ոստիկանության» անունից։

 

Ըստ կիբեռոստիկանության՝ այդ հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակումն է։

«Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ. փոստը»,- հորդորում է ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը։ Կառույցը քաղաքացիներին կոչ է անում չարձագանքել նման հաղորդագրություններին, չբացել կասկածելի հղումները և չտրամադրել բանկային կամ անձնական տվյալներ։

facebook sharing button facebook