Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/7/2026
share

Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան 6․000 հա հողատարածք է ոչնչացրել

Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով ոչնչացված տարածքը գերազանցել է վեց հազար հեկտարը,- գրում է իսպանական Pais թերթը՝ հղում անելով Անդալուսիայի ինքնավար համայնքի փոխնախագահ Անտոնիո Սանսին։

Անդալուսիայի իշխանությունները ավելի վաղ հայտնել էին, որ հրդեհը տարածվել է ավելի քան 3000 հեկտար տարածքում։ «Ալմերիայում անտառային հրդեհն արդեն ոչնչացրել է 6․600 հեկտար»,-ասված է հրատարակության մեջ։ Թերթի տվյալներով՝ Սանսը բացատրել է, որ հրդեհի վայրում եղանակային պայմանները փոխվել են, ինչը կարող է հեշտացնել հրդեհի մարումը։

Անտառային հրդեհը սկսվել է հուլիսի 9-ին Ալմերիա նահանգի Լոս Գալյարդոս համայնքում։ Իշխանությունները տարհանել են մի քանի շրջանների բնակիչների, բնակիչների մի մասը տեղավորվել է ժամանակավոր կացարաններում։

Հրդեհաշիջման աշխատանքները բարդանում են դժվարանցանելի տեղանքով, որը ներառում է բազմաթիվ կիրճեր։ Աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մասնագետներ, ինքնաթիռներ և Իսպանիայի ռազմական արտակարգ իրավիճակների ստորաբաժանումը։

facebook sharing button facebook