Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
11/7/2026
share

Հեղեղներ Դաղստանում․ ջրի տակ են անցել ճանապարհներ, վնասվել են կամուրջներ

Ռուսաստանի Դաղստանի Հանրապետությունում հորդառատ անձրևների հետևանքով գետերի մակարդակը կտրուկ բարձրացել է՝ առաջացնելով հեղեղումներ, սողանքներ և ճանապարհների փլուզումներ։


Տեղական իշխանությունների տվյալներով՝ Իրգանայի հիդրոէլեկտրակայանի հարակից հատվածում ճանապարհների փլուզումների հետևանքով տուժել է 12 լեռնային շրջան։ Տասնյակ ավտոճանապարհներ ողողվել են, վնասվել են նաև կամուրջներ։


Սողանքների պատճառով ընդհատվել է տրանսպորտային հաղորդակցությունը ավելի քան 50 բնակավայրերի հետ։ Հիշեցնենք, որ ջրհեղեղները տեղի են ունեցել Հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը, սակայն տեսանյութերը հասանելի են միայն այսօր:


 Դաղստանի արտակարգ ծառայությունները վերացրել են տարերքի հետևանքները, նախապատրաստվել են բնակիչներին տարհանել  և իրականացրել ճանապարհների վերականգնման աշխատանքներ։

facebook sharing button facebook