Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/7/2026
share

Օձունի դպրոցում շինարարական աշխատանքներ կատարելիս 55-ամյա տղամարդը մոտ 4-5 մետր բարձրությունից վայր է ընկել, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 25-ին, ժամը 12։05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «պոլիտրավմա, անգիտակից» ախտորոշմամբ «Ալավերդի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Սասուն Մ․-ն է։

Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 11։50-ի սահմաններում «Արկադիա Շին» ՍՊԸ-ում աշխղեկի փորձաշրջան անցնող Սասուն Մ․-ն, Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենքի շինհրապարակում,  սայթաքել է և մոտ 4-5 մետր բարձրությունից ընկել բետոնե հատակին՝ ստանալով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Թումանյանի բաժնում կազմվել են փաստաթղթեր։

facebook sharing button facebook