Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/7/2026
share

Դատախազությունը դատարան է ուղարկել 153 անձի վերաբերյալ ընտրական գործեր

Ազգային ժողովի հերթական ընտրությունների գործընթացի մեկնարկից՝ 2026-ի փետրվարի 7-ից առ այսօր, դատախազները իրավասու դատարաններ ե հանձնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ։ Հայտնում է գլխավոր դատախազությունը՝ հավելելով, որ այս գործերով անցնում է 153 անձ։

 

Ըստ հաղորդագրության՝ ներկայացված քրեական վարույթներից 31-ը վերաբերում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը և համանուն կուսակցությունների դաշինքին, ընդ որում՝ դրանցից մեկում ներգրավված է նաև «Մեր ձևով» հասարակական կազմակերպության գրասենյակի ղեկավարը։ Բացի այդ, 10 վարույթ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, իսկ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի անդամներին ու համակիրներին։

Չարաշահումները հիմնականում առնչվում են ընտրակաշառք տալուն, ստանալուն, բարեգործության արգելքը խախտելուն և ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն։

facebook sharing button facebook