Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
10/7/2026
share

Արդեն երկու ամիս է Վանաձորի Տարոն 1 թաղամասը սպասարկող երթուղայինը չի աշխատում․ ահազանգ

Վանաձորի բնակիչ, լրագրող Լուսինե Սարգսյանը ահազանգում է․ արդեն երկու ամիս է Վանաձորի Տարոն 1 թաղամասն սպասարկող թիվ 19 երթուղայինը դադարեցրել է աշխատանքն ու ուղևորափոխադրում չի իրականացնում։

Հրապարակած տեսնյութում Լուսինե Սարգսյանը պատմում է, որ 2026թ․ հունիսի 1-ին թաղամասի բնակիչների հետ գնացել են  Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի հետ հանդիպման։ Հանդիպման ժամանակ Արկադի Փելեշյանը հայտնել է, որ երեք անգամ այդ երթուղին մրցույթի է դրվել, բայց ոչ մի ընկերություն չի ցանկացել սպասարկել տվյալ երթուղին։ 

Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը բնակիչներին չի հուսադրել, որ խնդիրը կլուծվի, նշել է, որ վարորդ չի գտնում։ 

Նշենք, որ ըստ Լուսինե Սարգսյանի՝ Վանաձորի բոլոր երթուղային գծերը սպասարկում են Արկադի Փելեշյանի հետ փոխկապակցված անձանց ղեկավարած ընկերություններ, և զարմանք է հայտնում, որ Վանաձորի ամենաերկար երթուղին ոչ միայն շահութաբեր չէ, այլև ունի վարորդի խնդիր։

Մանրամասները՝ տեսանյութում։

facebook sharing button facebook