
Հուլիսի 9-ին՝ ժամը 11:42-ին, ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցել է 2,1 մագնիտուդով երկրաշարժ՝ Ապարան քաղաքից 18 կմ հարավ-արևմուտք։
Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, իսկ էպիկենտրոնում ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։
Ստորգետնյա ցնցումը 2 բալ ուժգնությամբ զգացվել է Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, ինչպես նաև Ագարակ, Բյուրական, Կարբի, Ափնագյուղ և Արագած գյուղերում։

