
Այսօր՝ 2026թ. հուլիսի 9-ին ձերբեկալվել է «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ նա ձերբակալվել է քրեական վարույթի շրջանակում՝ դատարան ներկայացնելու համար։ Այսինքն, Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու։
Քրեական վարույթի շրջանակում Մանուկյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը):

