Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/7/2026
share

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի պայմանագրե

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում անդամ երկրների ներկայացուցիչները ստորագրել են առնվազն 50 միլիարդ դոլարի պայմանագրեր։ Այդ մասին հայտնում է Euractiv-ը՝ հղում անելով Դաշինքի ներկայացուցչին։ 

Պայմանագրերում հիմնական ուշադրությունը դարձվել է հակաօդային պաշտպանության համակարգերի, ԱԹՍ-ների գնումներին և մարտական տեխնիկայի ու սպառազինությունների արտադրության ոլորտում համատեղ նախագծերին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է Drone Edge նախաձեռնությանը Դաշինքի անդամ 20 երկրների միանալու մասին։ Այդ ծրագրով առաջիկա հինգ տարիների ընթացքում նախատեսվում է ներդնել 40 միլիարդ ԱՄՆ դոլար անօդաչուների արտադրության, ինչպես նաև դրանց հակազդման մեխանիզմների մշակման մեջ։ 

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովն ընթանում է հուլիսի 7-8-ը: Դրան մասնակցում են Հյուսիսատլանտյան դաշինքի 32 անդամ պետությունների ղեկավարներ։ Հանդիպման հիմնական թեմաներն են ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև պաշտպանական համագործակցությունը և ներդրումները Դաշինքի տեխնոլոգիական զարգացման գործում:

facebook sharing button facebook