Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
08/7/2026
share

Մինչև սեպտեմբերի 5-ը առաջին դասարանցիների ծնողները պետք է դիմում ներկայացնեն դպրոց. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ երեխաներին առաջին դասարան հայտագրած ծնողները մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին։

«Ծնողները, ովքեր երեխաներին հայտագրել են  հանրակրթական դպրոցի առաջին դասարան, մինչև 2026 թվականի սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին՝ երեխային տվյալ հաստատություն ընդունելու և ծնողի հետ պայմանագիր կնքելու նպատակով։

Դիմում ներկայացնել և պայմանագիր կնքել հնարավոր է  երկու տարբերակով՝ էլեկտրոնային և թղթային։ 

Դիմել էլեկտրոնային եղանակով

Եթե ծնողն ունի էլեկտրոնային ստորագրություն և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում անցել է նույնականացում ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը և ապա պայմանագիրը ստորագրել էլեկտրոնային ստորագրության միջոցով։

Դիմել թղթային եղանակով 

Եթե ծնողը չունի էլեկտրոնային ստորագրություն և չի նույնականացել ԵՍԵՄ նույնականացման ազգային հարթակի միջոցով, ապա կարող է դիմումը դպրոց ներկայացնել թղթային եղանակով և պայմանագիրը ստորագրել առձեռն՝ թղթային տարբերակով։

Էլեկտրոնային ստորագրություն չունենալը որևէ դեպքում չի կարող խանգարել ծնողին՝ երեխային դպրոց ընդունելու գործընթացում։

Ուշադրություն․ 2026 թվականի սեպտեմբերի 5-ից հետո ինքնաշխատ եղանակով կչեղարկվեն այն երեխաների հայտերը, որոնց ծնողները դիմում չեն ներկայացրել։ 

Ուստի, խնդրում ենք դիմումները դպրոց ներկայացնել մինչև սեպտեմբերի 5-ը»,- նշվում է հաղորդագրությունում։

facebook sharing button facebook